Կրեմ «Շարլոտ»
Բաղադրիչներ
- կաթ - 3/4 բաժակ
- շաքարավազ - 3/4 բաժակ
- ձու - 3 հատ
- կարագ - 200-250 գր
- վանիլային շաքար - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը (չպետք է լինի 2.5 %-ից ցածր յուղայնությամբ) լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում նույնքան շաքարավազ, դնում ենք կրակի վրա ու անընդհատ խառնում:
- Հարում ենք ձուն և կամաց-կամաց ավելացնում կաթի ու շաքարավազի խառնուրդը և չենք դադարում հարել հարիչով:
- Փրփրանման զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում կրակին:
- Սպասում ենք մինչև զանգվածը պնդանա:
- Փափկած կարագի վրա ավելացնում ենք վանիլային շաքարավազը և հարում ենք:
- Այնուհետև կամաց-կամաց ձվային զանգվածը ավելացնում ենք կարագին:
- Հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: