- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Գլինտվեյն
Բաղադրիչներ
- գինի կարմիր - 750մլ
- նարինջ - 2 հատ
- կիտրոն - 1/2 հատ
- դարչին - 2 փայտիկ
- մեխակ - 6 հատ
- շաքարավազ - 1/3 բաժակ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք բաղադրիչները: Սուր դանակով կեղևազրկում ենք 2 նարինջն ու կես կիտրոնը: Աշխատում ենք հեռացնել կեղևն այնպես, որպեսզի չմնա սպիտակ թաղանթ, որը դառնություն կհաղորդի խմիչքին:
- Կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազն ու կարմիր գինին: Ավելացնում ենք դարչինի փայտիկները, մեխակը, կիտրոնի կեղևը, երկու նարինջների և կիտրոնի հյութն ու մշկընկույզը:
Միջին կրակի վրա տաքացնում ենք համեմունքներով գինին և, երբ սկսեն առաջանալ պղպղջակներ, անմիջապես հանում ենք կրակի վրայից՝ ոչ մի դեպքում չհասցնելով հեղուկը եռման աստիճանի: Փակում ենք կաթսան կափարիչով և թողնում գինին հանգստանա 30 րոպե, որպեսզի համեմունքների համերը խառնվեն:
Անցկացնում ենք գինին մարլյայի միջով, որպեսզի առանձնացնենք հեղուկը: - Եվ ահա գլինտվեյնը պատրաստ է: Մատուցելիս կարող եք ավելացնել մեկ շերտ նարինջ՝ խմիչքին առավել հագեցած ցիտրուսային համ հաղորդելու համար:
Իսկ մատուցել գլինտվեյնը կարող եք ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում, որն առավել ակտուալ կլինի մոտեցող
սառը եղանակներին 🙂
_____
Մի փոքր պատմություն
Գլինտվեյնը հին խմիչ է, որն ունի ստեղծման հարուստ պատմություն: Այն պատրաստվում է կարմիր գինուց և համեմունքներից:
“Այրվող գինի” այդպես է թարգմանվում “gluhende wein” գերմաներենից: Գլինտվեյնի պատմությունը գալիս է հին դարերից, երբ հին հռոմեացիները սկսեցին գինու հետ խառնել տարբեր համեմունքներ, որպեսզի ավելի ազնվական համ հաղորդեն գինուն:
Գլինտվեյնը սկզբում խմում էին սառը վիճակում , իսկ ավելի ուշ ժամանակներում՝ միջնադարում, այն սկսեցին խմել նաև տաք վիճակում:
Հռոմեական այս խմիչքը XVI դարում սկսեց լայն տարածում գտնել նաև Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Սկանդինավյան երկրներում:
Եվ այդ ժամանակներից ի վեր գլինտվեյնը դարձավ Սուրբ Ծննդյան խորհրդանիշ շատ եվրոպական երկրներում :
Թողնել պատասխան
Մուտք եղեք: