Սրճային պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորը պատրաստելու համար վերցնում ենք խորը տարա, լցնում ենք ալյուրը, շաքարավազը, կակաոյի փոշին, փխրեցուցիչը և խառնում ենք:
- Այժմ ավելացնում ենք տաք սուրճը, բուսայուղը, կեֆիրը և խառնում ենք:
- Մուլտիվարկան պատում ենք բուսայուղով, լցնում ենք խմորն ու 65 րոպե եփում:
- Եփվելուց հետո պիրոգը թողնում ենք մուլտիվարկայի մեջ մոտ 10 րոպե:
- Պատրաստում ենք միջուկը, որի համար անհրաժեշտ է խորը տարայի մեջ լցնել կաթը, շոկոլադե սալիկներն ու տրորել: Այնուհետև հալեցնում ենք թույլ կրակի վրա:
- Ավելացնում ենք կարագն ու խառնում ենք:
- Շոկոլադե միջուկը լցնում ենք պիրոգի վրա:
- Ըստ ցանկության՝ պիրոգը կարելի է զարդարել կոկոսի քերուկով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: