Պիրոգ «Կարամելային խնձոր»
Բաղադրիչներ
- կարագ - 125 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- խնձոր - 2 հատ
- խտացրած կաթ եփված - 250 գր
- ալյուր - 250 գր
- աղ - 1/4 թ/գ
- կարամել
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի կրեմային զանգված: Ավելացնում ենք եփած խտացրած կաթն ու շարունակում ենք հարել:
- Հատ-հատ ավելացնում ենք ձուն, ապա՝ աղը, փխրեցուցիչը, ալյուրը և խառնում ենք:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ, ապա վրան լցնում ենք խորանարդաձև կտրատած խնձորը:
- Վրան շաղ ենք տալիս շաքարավազն ու եփում ենք մոտ 45 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Ջեռոցից հանում ենք, թողնում ենք, որ սառչի, ապա պատում ենք կարամելային սոուսով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ,
Իսկ չէիք ասի ոնց պատրաստել կարամելային կրեմը
Սիրելի Աշխեն, կարամելային կրեմը կարող եք պատրաստել այս բաղադրատոմսով՝ https://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D6%80%D5%A5%D5%B4-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/
Շնորհակալություն