- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Խնձորով շտրուդել
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ամանի մեջ լցնում ենք տաք ջուրը, ավելացնում ձիթայուղը, աղն ու ալյուրը:
- Խառնում ենք բաղադրիչները և հունցում էլաստիկ խմոր:
- Պատրաստի խմորը ծածկում ենք ցելոֆանով կամ սրբիչով և թողնում հանգստանա 30 րոպե սենյակային ջերմաստիճանում:
- Առանձին ամանի մեջ լցնում ենք չամիչն ու ռոմը և թողնում, որ չամիչը լավ թրջվի:
Կեղևազրկում ենք խնձորը, կտրատում շերտերով, ապա ավելացնում բարակ շերտերով կտրատված նուշը, վանիլինը, դարչինը և չամիչը (չենք մոռանում նախապես քամել չամիչը, որպեսզի ռոմից հեղուկային մաս չմնա) : Լավ խառնում ենք ստացված զանգվածը:
- Սեղանի վրա փռում ենք մաքուր սրբիչ, վրան շաղ տալիս մի փոքր ալյուր, ապա ձեռքերով ձգելով խմորը տեղադրում սրբիչի վրա և գրտնակով բացում ինչքան հնարավոր է բարակ շերտով: Անհրաժեշտության դեպքում նորից ձեռքերով ձգում ենք խմորը և գրտնակում, փորձում ենք հնարավորինս քիչ պատռել այդ շերտը:
- Խմորի վրա շաղ ենք տալիս աղացած նուշը:
- Խնձորային միջուկը լցնում ենք խմորի ծայրին և սրբիչի օգնությամբ զգուշորեն փաթաթում այն ռուլետի ձևով:
- Ամեն շերտը փաթաթելիս խմորի վրա քսում ենք հալեցված կարագ:
- Ավարտում ենք պտույտն այնպես, որպեսզի խմորի ամրացման մասը մնա ներքևում. եթե միացման այդ գիծը վերևում է ստացվում, ապա պարզապես շրջում ենք այն դեպի ներքև:
Թխում ենք շտրուդելը նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
- Թողնում ենք պատրաստի շտրուդելը հովանա 1 ժամ, ապա կտրատում և անցնում համտեսելուն:
Արդեն սառչած շտրուդել թխվածքի վրա շաղ ենք տալիս մի փոքր շաքարի փոշի և ցանկության դեպքում մատուցում վանիլային պաղպաղակի գնդիկի հետ <3
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamexa
tort pragan chat hamex e
hianali ek patractym
Շնորհակալություն 🙂