- Yield: 70
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- վանիլային շաքար - 1 թ/գ
- փխրեցուցիչ - 1/4 թ/գ
- ալյուր - 350 գր
- գետնանուշ - 100 գր
- շաքարավազ - 125 գր
- ձու - 1 հատ
- աղ - 1/4 թ/գ
- կակաոյի փոշի - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հարում ենք շաքարավազի և վանիլային շաքարի հետ այնքան, մինչև ստացվի կրեմային զանգված:
- Ավելացնում ենք ձու և շարունակում ենք հարել: Ապա լցնում ենք փխրեցուցիչը, կակաոն, աղը, ալյուրը և նորից հարում ենք:
- Խմորից ստանում ենք գունդ, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպե թողնում ենք սառնարանում:
Քանի դեռ խմորը սառչում է, բովում ենք գետնանուշը տապակի մեջ կամ ջեռոցում (5-7 րոպե 200 աստիճան ջերմությամբ), ապա մանր կտրատում ենք: - Խմորը հանում ենք սառնարանից, հեռացնում թաղանթը և բացում ենք 5-6 մմ հաստությամբ խմորաշերտ: Խմորի ծայրերը կտրում և հավասարեցնում ենք:
- Գետնանուշը լցնում ենք խմորաշերտի վրա ու գրտնակով տարածում:
- Խմորաշերտը բաժանում ենք ուղղանկյունաձև կտորների:
- Թխվածքաբլիթները տեղադրում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և եփում ենք 12-15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: