- Yield: 1 ժամ ամց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35 minutes
Ամարետտի. իտալական թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 135 գր
- նուշ - 230 գր
- շաքարավազ - 400 գր
- աղ - 1/4 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը բաժանում ենք երկու մասի (150 գր և 250 գր):
Նուշն ու շաքարավազը հարում ենք բլենդերով: - Սպիտակուցները հարում ենք այնքան, մինչև վերածվի փրփրանման զանգվածի: Ապա կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազը:
- Ստացված երկու զանգվածները միացնում ենք ու խառնում:
- Միասեռ զանգված ստանալուց հետո ուղիղ գլխիկով հրուշակեղենի պարկի օգնությամբ ստանում ենք գեղեցիկ թխվածքաբլիթներ, որոնք տեղադրում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- Թաց ձեռքերով փորձում ենք ձևավորել թխվածքաբլիթները, ապա եփում ենք 30-35 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: