Թխվածքաբլիթ «Ժապավեն»
Բաղադրիչներ
- կարագ - 175 գր
- շաքարավազ - 160 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 375 գր
- աղ - 1/4 թ/գ
- փխրեցուցիչ - 1/4 թ/գ
- Միջուկի համար՝
- ջեմ - 300 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պահածոն օսլայի հետ հարում ենք բլենդերով, մինչև վերածվի միասեռ զանգվածի:
- Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ ու եփում մոտ 4 րոպե, մինչև պնդանա: Ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի:
Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ է կարագը հարել շաքարավազի ու աղի հետ այնքան, մինչը վերածվի կրեմային զանգվածի:
- Ավելացնում ենք ձուն ու շարունակում ենք հարել: Այնուհետև մաղով անցկացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը:
- Խմորը բաժանում ենք 4 մասի:
- Յուղաթղթի վրա բացում ենք ուղղանկյունաձև խմորաշերտ՝ 5-6 մմ հաստությամբ:
- Խմորաշերտերը պատում ենք միջուկով ու դնում ենք մեկը մյուսի վրա:
- Յուղաթղթով ծածկում ենք թխվածքաբլիթը և թողնում ենք սառնարանում, որից հետո հանում ենք ու բաժանում երկու մասի, իսկ հետո՝ շերտերի:
- Թխվածքաբլիթները տեղադրում ենք ջեռոցի մեջ ու եփում 15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Թխվածքաբլիթները պատրաստ են, կարող ենք վայելել:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: