Մեղրով եփովի տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը, շաքարավազն ու մեղրը լցնում ենք տարայի մեջ ու դնում ենք կրակի վրա: Թողնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի, ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք սոդա և խառնում ենք՝ վերածելով փրփրանման զանգվածի:
- Ստացված զանգվածը լցնում ենք մեկ այլ տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, թթվասերը և խառնում ենք: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու ստանում ենք մատներին փոքր-ինչ կպչող խմոր:
- Խմորը բաժանում ենք երեք մասի, որոնցից երկուսը բացում ենք յուղաթղթի վրա:
- Խմորաշերտերը համապատասխանեցնում ենք ձևամանի չափերին:
- Խմորաշերտերը թխում ենք 8-9 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստում ենք ընկուզային զանգվածը: Տարայի մեջ լցնում ենք կարագն ու մեղրը, դնում ենք կրակի վրա ու հալեցնում: Ապա հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք կտրատած ընկույզն ու խառնում ենք:
- Բացում ենք երրորդ խմորաշերտը, վրան լցնում ենք ստացված միջուկն ու կրկին համապատասխանեցնում ենք ձևամանի չափերին: Եփում ենք ջեռոցում նույն ջերմությամբ, ինչպես առաջին երկուսը:
Պատրաստում ենք կրեմը, որի համար սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից, ապա հարում ենք կարագն ու շաքարավազն այնքան, մինչև վերածվի կրեմային զանգվածի: Հատ-հատ ավելացնում ենք ձուն՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով:
- Ավելացնում ենք կաթնաշոռն և հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
- Օսլան լցնում ենք կաթի մեջ ու խառնում ենք կաթնաշոռային զանգվածին: Այնուհետև սկսում ենք հարել սպիտակուցները:
- Սպիտակուցային զանգվածը ևս խառնում ենք կաթնաշոռային զանգվածին ու խառնում ենք, որից հետո լցնում ենք կաթսայի մեջ: Դնում ենք միջին կրակի վրա ու եփում ենք 5-6 րոպե, մինչև պնդանա:
- Ձևամանի մեջ ենք դնում արդեն պատրաստ խմորաշերտերից մեկը, վրան հավասարապես տարածում ենք կաթնաշոռային զանգվածի մի մասը:
- Այնուհետև դնում ենք երկրորդ խմորաշերտը, ծածկում ենք մնացած կաթնաշոռային զանգվածով, և երրորդը դնում ենք վրան:
- Թեթևակի սեղմում ենք, թողնում ենք, որ տորթը հանգստանա սենյակային պայմաններում, ապա մոտ 6 ժամ թողնում ենք սառնարանում:
Մեր տորթը պատրաստ է: Կարող ենք վայելել:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: