Աղցան «Ամանորյա կոներ»
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 1 տուփ
- ձու - 3 հատ
- կարտոֆիլ - 3 հատ
- պանիր հալված - 2 տուփ
- ոլոռ կանաչ պահածոյացված - 50 գր
- եգիպտացորեն - 50 գր
- վարունգ մարինացված - 2 հատ
- նուշ - 200 գր
- կանաչի
- մայոնեզ
Քայլերի հաջորդականություն
- Եփած ձուն և կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր քերիչով, ապա ափսեի մեջ լցնում ենք մայոնեզը կոների ձևով՝ վրան դնելով հավի կտրատած կրծքամիսը:
- Ապա վրան լցնում ենք կտրատած սոխը:
- Սոխի վրա ավելացնում ենք կտրատած կարտոֆիլը, որից հետո առաջին կոնի վրա դնում ենք կանաչ սիսեռը, երկրորդի վրա՝ եգիպտացորենը, իսկ երրորդի վրա՝ մարինացված վարունգը:
- Վրան ավելացնում ենք քերած ձու:
- Պանիրն անցկացնում ենք քերիչով, ավելացնում ենք մայոնեզ և կանաչի՝ ըստ ճաշակի:
- Կոները պատում ենք ստացված մայոնեզային զանգվածով:
- Աղցանը զարդարում ենք նուշով և հազրեվարդով:
Ահա և պատրաստ է մեր համեղ ու տոնական աղցանը:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: