Ամանորյա տորթ «Ձյունիկ»
Բաղադրիչներ
- ալյուր - 50 գր
- օսլա (крахмал) - 30 գր
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 80 գր
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 120 գր
- սոդա - 0.5 թ/գ
- հյութ կիտրոնի - 1 թ/գ
- լիկյոր - 50 գր
- սերուցք - 500 գր
- դոնդող - 10 գր
- շոկոլադ սպիտակ - 200 գր
- շաքարի փոշի - 70 գր
- կակաոյի փոշի - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից, ապա սպիտակուցները հարում ենք կիտրոնի հյութի ու շաքարավազի հետ և դնում ենք սառնարանում:
- Կարագը հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք դեղնուցները, հալեցրած շոկոլադը և հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Այնուհետև ավելացնում ենք սոդան և շարունակում ենք հարել:
- Սպիտակուցային ու դեղնուցային զանգվածները խառնում ենք, ապա ավելացնում ենք մաղով անցկացրած օսլան ու ալյուրը:
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու եփում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Դոնդողը թրջում ենք 100 գր սերուցքի մեջ, իսկ մնացած 400 գր սերուցքը հարիչով հարում ենք:
- Ապա թույլ կրակի վրա հալեցնում ենք սպիտակ շոկոլադն ու դոնդողը:
- Պատրաստ լինելուց հետո, թողնում ենք, որ զանգվածները սառչեն ու հանգստանան: Սերուցքն ու շոկոլադե դեղնուցային զանգվածները խառնում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված:
- Խմորաշերտը խոմավեցնում ենք լիկյորով, ապա վրան քսում ենք կրեմը:
- Այնուհետև 2-3 ժամ թողնում ենք սառնարանում և տաք ու չոր դանակով փորձում ենք ստանալ քառակուսի:
- Ապա քառակուսուց ստանում ենք փոքրիկ քառակուսի կտորներ:
- Տորթի կտորները ձևավորում ենք թղթի վրա պատկերված ձյունիկների միջոցով՝ ստանալով ահա այսպիսի պատկերներ:
- Ահա պատրաստ է մեր ամանորյա տորթ-սուֆլեն:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT LAVNER
Սիրելի Լիդա, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել: 🙂