Վաֆլե ձողիկներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հալեցնում ենք, ապա ավելացնում ենք ձուն, շաքարավազը և խառնում ենք:
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու շարունակում ենք խառնել:
- Խմորը լցնում ենք վաֆլի պատրաստող սարքի մեջ ու եփում ենք:
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք և տաք վիճակում փորձում ենք ստանալ ձողիկներ:
- Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ դեղնուցը խառնում ենք կաթի ու շաքարավազի հետ: Ապա ավելացնում ենք ալյուր, վանիլին և շարունակում ենք խառնել:
- Դնում ենք կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև ստանանք պինդ զանգված: Հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի:
- Այնուհետև հարում ենք կարագն այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված, որից հետո խառնում ենք եփած կրեմին:
- Վաֆլե ձողիկները հրուշակեղենային պարկի օգնությամբ երկու կողմից լցոնում ենք:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: