Նարինջով մաֆիններ
Բաղադրիչներ
- նարինջ - 1 հատ
- շաքարավազ - 150 գր
- վանիլային շաքար - 2 թ/գ
- կարագ - 150 գր
- ձու - 3 հատ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- ալյուր - 200-250 գր
Քայլերի հաջորդականություն
- Նարինջներն ազատում ենք կեղևից հատուկ դանակի օգնությամբ կամ անցկացնում ենք քերիչով:
- Քամում ենք նարնջի հյութը: Պետք է ստացվի 50-70 մլ հյութ:
- Կարագը տրորում ենք շաքարավազի և վանիլային շաքարի հետ:
- Ավելացնում ենք ձուն և խառնում ենք:
- Այնուհետև ավելացնում ենք նարնջի հյութն ու կեղևը, փխրեցուցիչն ու ալյուրը և խառնում ենք:
- Խմորը լցնում ենք կարագապատ ֆորմաների մեջ:
- Թխում ենք 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: