Տանձ շերտավոր խմորով
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- տանձ - 5 հատ
- ջուր - 4 բաժակ
- շաքարավազ - 1 բաժակ
- մեղր - 4 ճ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- դարչին՝ աղացած - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Տանձը կեղևահանում ենք, բայց պոչիկը թողնում ենք:
- Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազը, մեղրը, վանիլային շաքարը, դարչինն ու հասցնում ենք եռման աստիճանի:
- Կեղևահանված տանձերը դնում ենք անուշահյութով լի կաթսայի մեջ ու եփում ենք 20-40 րոպե:
- Անուշահյութը շարունակում ենք եփել, մինչև պնդանա, ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի:
- Այնուհետև փորձում ենք ստանալ մեծ խմորաշերտ, որը բաժանում ենք 1-1,5 սմ լայնությամբ շերտերի:
- Տանձը դնում ենք ափսեի մեջ, եթե չի կանգնում, ապա կարելի է ներքևի հատվածից մի փոքր կտրում ենք, ապա ներքևի հատվածից փաթաթում ենք խմորաշերտով:
- Արդեն պատրաստ տանձերը տեղադրում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու եփում ենք 30-40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Հանում ենք ջեռոցից այն ժամանակ, երբ ոսկեգույն դառնան:
Մատուցելիս մատուցվող ափսեի մեջ լցնում ենք մի քիչ անուշահյութ, և տանձը դնում ենք մեջտեղում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: