- Yield: 25 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Թխվածքաբլիթ Դեղձ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք ձուն վանիլինի և շաքարավազի հետ, ավելացնում կարագը, թթվասերը, ալյուրի կեսն ու փխրեցուցիչը: Ստացված խմորին ավելացնում ենք մնացած ալյուրն ու հունցում փափուկ խմոր:
- Բաժանում ենք խմորը 24 գնդիկի, շարում նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 15 րոպե 190 աստիճանում:
- Պատրաստի թխվածքաբլիթները թողնում ենք սառչի, հանում միջուկը՝ մեջտեղն անելով փոքրիկ փոսիկներ:
- Կրեմի համար դնում ենք խտացրած կաթի բանկան կաթսայով ջրի մեջ և եփում 2 ժամ: Պատրաստի խտացրած կաթին ավելացնում ենք կտրատված ընկույզը և խառնում ստացված զանգվածը:
Ստացված կրեմային զանգվածով սկսում ենք լցոնել թխվածքաբլիթները:
- Ծայրերին նույնպես կրեմ ենք քսում, որպեսզի թխվածքաբլիթները լավ կպչեն իրար:
- Մաքրում ենք գազարն ու բազուկը, քամում հյութը (հյութաքամիչով կամ անցկացնում ենք քերիչով) և մարլյայի միջով լցնում ամանի մեջ, որպեսզի կոշտ մասեր չմնան:
Ընկղմում ենք թխվածքաբլիթները հյութի մեջ և վրան շաղ տալիս շաքարավազ:
Թողնում ենք, որ թխվածքաբլիթները մի փոքր չորանան և մատուցում ենք:
Այսպիսով, մթերքի այս քանակությունից ստանում ենք 12 հատ համեղ թխվածքաբլիթ դեղձ:
Եթե այս յուրահատուկ բաղադրատոմսը հետաքրքրեց Ձեզ, ապա փորձեք հաջորդ անգամ պատրաստել այս կրեատիվ թխվածքաբլիթ Նապաստակը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hamex e,
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂
isk knereq vor avelacriq pxrecucichy ayd xmory chpetq e hangstana?
Մերի ջան, կարող եք անմիջապես պատրաստել, իսկ եթե ժամանակը ներում է կարող եք նաև թողնել, որպեսզի խմորը փոքր-ինչ հանգստանա 🙂
Isk knereq ttvaser smetan the macun
Թթվասերը նախընտրելի է:
Barev des karox em mi ban harcnem ceiq asi te incpes karox eq gravel der kayqum