- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 10 minutes
Լոլիկով և խոզապուխտով պիցցա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բացում ենք խմորիչը գոլ ջրում, ավելացնում ձիթայուղի կեսն ու ալյուրը և հունցում խմոր, ընթացքում ավելացնում ենք մնացած ձիթայուղն ու աղը: Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու թողնում հանգստանա 30 րոպե:
- Սոուսի պատրաստման համար կեղևազրկում և ճզմում ենք լոլիկը, ավելացնում ենք չորացրած կանաչին և եփում միջին կրակի վրա մինչև եռալը: Ապա ավելացնում մանր կտրատված սխտորը, աղն ու շաքարավազը, թողնում ևս 1 րոպե, ապա հանում կրակից և հարում բլենդերով կամ հարիչով:
- Մոցարելլան անցկացնում ենք քերիչով: Բարակ շերտերով կտրատում ենք խոզապուխտը, սալյամին և լոլիկը:
- Բացում ենք խմորը բարակ շերտով, դնում տապակի վրա, քսում սոուսի կեսը և ավելացնում քերիչով անցկացրած պանիրը (թողնում մի փոքր պամիր միջուկի վրա շաղ տալու համար): Շարում ենք կտրատված խոզապուխտը, սալյամին և լոլիկը, ապա շաղ տալիս վրան մնացած պանիրը և թխում ջեռոցում 10 րոպե 300 աստիճանում:
- Եվ ահա համեղ պիցցան պատրաստ է:
Լոլիկով և խոզապուխտով պատրաստի պիցցան կտրատում ենք և մատուցում որևէ զովացուցիչ հյութի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Uzum em ogt el ays ejic
Silva ջան, խնդրում եմ ավելի պարզ ձևակերպեք Ձեր միտքը 🙂
Բարև, եթե հնարավոր է պիցցայի հեշտ, արագ և փափուկ բաղադրատոմս կգրեք: Շնորհակալ եմ
Բարև Ձեզ Անահիտ ջան: Ահա այստեղ կարող եք գտնել տարբեր պիցցաների բաղադրատոմսեր՝
http://www.cooks.am/?s=+%D5%BA%D5%AB%D6%81%D6%81%D5%A1&Submit=Search+Site
Karox em grancvem dzer kayqum
Էլեն ջան, մեր բաղադրատոմսերին կարող եք հետևել առանց գրանցման: 🙂
Karoxenq xmorichi poxaren soda ogtagorcel ?
Բարև Ձեզ, այո, կարող եք փոխարինել 🙂
Barev dzez isk patrasti xmori vra lav klini ays pizzanery te aveli lav e xnory inqs patrastem?
Սիրելի Անի, տնական խմորով շատ ավելի համեղ կստացվի։ ։)