- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Կարտոֆիլով աղցան
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 800գր
- գինի սպիտակ - 50մլ (ըստ ցանկության)
- մանանեխ - 1թ/գդ (հատիկներ)
- ձիթայուղ - 100մլ
- քացախ գինու - 2ճ/գդ
- սոխ - 1/2
- մաղադանոս - 100գր
- աղ - 1/4թ/դգ
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ենք կարտոֆիլը, խաշում և կտրատում կիսալուսնաձև: Վրան լցնում ենք սպիտակ գինին և թողնում մի փոքր հանգստանա:
- Առանձին ամանի մեջ խառնում ենք քացախը, մանանեխի հատիկները և աղը:
- Ձեռքի հարիչով անընդհատ խառնելով լցնում ենք ձիթայուղը: Արդյունքում պետք է ստանանք մածուծիկ սոուս:
- Ապա կարտոֆիլին ավելացնում ենք սոուսը, կտրատված սոխն ու մաղադանոսը և խառնում:
- Թողնում ենք, որ աղցանը հանգստանա 10 րոպե և կարելի է մատուցել:
Այս հրաշալի կարտոֆիլով աղցանը կարելի է մատուցել և որպես աղցան, և որպես խավարտ հիմնական ուտեստի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: