- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Կանաչ լոբիով և սնկով աղցան
Բաղադրիչներ
- լոբի կանաչ - 400գր
- սունկ շամպինիոն - 250գր
- սոխ կանաչ - 4 հատ
- ձիթայուղ - 4ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խաշում ենք լոբին աղաջրում 5 րոպե, այնուհետև քամում ջուրը:
- Կտրատում ենք սունկը բարակ շերտերով և տապակում ձիթայուղի մեջ 3-4րոպե:
- Ավելացնում ենք կտրատված սոխն ու տապակում ևս 1 րոպե, ապա ավելացնում ենք խաշած լոբին և խառնում:
- Մատուցում ենք անմիջապես, քանի դեռ լոբին չի հասցրել շատ սառչի:
Ի դեպ, մատուցելիս աղցանի վրա կարելի է շաղ տալ մի փոքր բոված նուշ, որը հետաքրքիր համային երանգներ կհաղորդի սնկով աղցանին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: