- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Ելակով մուսս-տորթ
Բաղադրիչներ
- ալյուր - 75գր
- ելակ - 250գր(պյուրե)
- ձու - 7հատ(սպիտակուց)
- ժելատին - 8գր
- ժելե ելակի համով - 10գր
- շաքարավազ - 125գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100գր
Քայլերի հաջորդականություն
- Բիսկվիթի համար հարում ենք 3 հատ ձվի սպիտակուցը 75գր շաքարավազի հետ, ավելացնում ենք ալյուրը, խառնում և թխում 20-25 րոպե 170 աստիճանում:
- Մուսսի համար հարում ենք 4 հատ ձվի սպիտակուցը 50գր շաքարավազի հետ մինչև ստանանք խիտ զանգված:
- Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքը:
Ապա ելակի պյուրեի մեջ ավելացնում ենք նախապես տաք ջրով բացած ժելատինը, հարած սերուցքը, շաքարավազի հետ հարած սպիտակուցն ու խառնում: - Ստացված զնագվածը զգուշորեն լցնում ենք բիսկվիթի վրա և տեղափոխում սառնարան մեկ օրով:
- Պատրաստում ենք ժելեն ըստ տուփի վրա նշված եղանակի, լցնում մուսսի վրա, ապա տեղափոխում ենք սառնարան 2 ժամով:
- Եվ ահա համեղ դեսերտը պատրաստ է:
Այս հրաշալի ելակով մուսս-տորթը մատուցվում է ելակի սոբեր պաղպաղակի գնդիկի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: