- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40 minutes
Ոսպով ապուր
Բաղադրիչներ
- ոսպ - 125գր
- ջուր - 800մլ
- սոխ - 1-2 հատ
- խնձոր - 1/2 հատ
- կարագ - 40գր
- աղ - 1թ/գդ
- բրինձ - 100գր (խաշած)
- արգանակ հավի մսի - 1 բաժակ
- հավի կրծքամիս - 100գր
Քայլերի հաջորդականություն
- Թրջում ենք ոսպը սառը ջրում 2 ժամ, ապա լցնում ենք եռման ջրի մեջ և դնում կրակի վրա:
- Երբ ջուրը եռում է հանում ենք երեսի փառը և եփում մինչև ոսպի կիսախաշված լինելը:
- Կտրատում ենք սոխն ու խնձորը և տապակում կարագի մեջ մինչև փափկելը:
- Ապա ավելացնում ենք ոսպին տապակած սոխն ու խնձորը և եփում մինչև ոսպի պատրաստ լինելը:
- Ստացված ապուրը հարում ենք բլենդերով և քամում մաղի միջոցով, որպեսզի ստանանք մաքուր հյութը:
- Զտված հյութին ավելացնում ենք հավի արգանակը, կտրատված հավի կրծքամիսը, խաշած բրինձը և եփում ևս 20 րոպե:
- Պատրաստի ապուրը լցնում ենք ամաների մեջ և կարելի է անցնել համտեսելուն:
Մատուցելիս ոսպով ապուրի վրա շաղ ենք տալիս կտրատված կանաչ սոխ ու խնձոր 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
xndrum em patasxaneq, chsht em nkatel? nkarum voch te xndzor e , ayl gazar ? shnorhakalutyun
Եթե տապակելու նկարի մասին է, ապա տապակված սոխի գույնն է, փոքր ինչ փոխված՝ լուսավորության և նկարելու անկյան պատճառով:
Եթե ուշադիր լինեք, հաջորդ պատկերում արդեն սոխի և խնձորի գույներն ավելի բնական են:
Խորհուրդ ենք տալիս անպայման պատրաստել ապուրը: Իսկապես համեղ է 🙂
isk ete xndzor chavelacnenq?
Kuzenai patrastel ays apure bayts miqitch kaskatseli e vorovhetev asum eq vor soxits u xndzorits batsi urich votchintch tchka bayts nuynisk 5-erord nkarum apure dexin é karri tchka apuri medj ?????
Բարև Ձեզ Յանա ջան: Մենք տվյալ դեպքում օգտագործել ենք դեղին ոսպ, այդ իսկ պատճառով էլ գույնն ավելի արտահայտիչ է, բայց դուք կարող եք սովորական ոսպ օգտոգործել, ինչպես նաև քարրի 🙂
kari chka karagi guynica stanum dexin gun@
Դեղին գույնի ՙմեղավորը՚ ոսպն է, որոշ չափով՝ տապակած սոխը և կարագը:
Original ham tchka sovorakan tchach é
Այդ դեպքում կարող եք համեմունքներ օգտագործել 🙂
Ես պատրաստել եմ տավարի արգանակով, շատ համեղ է շատ շատ, վերջում ավելացրել եմ մսի ամբողջական կտորները։