- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Մսով ու լավաշով կարկանդակ
Բաղադրիչներ
- լավաշ - 2 հատ
- միս տավարի (աղացած) - 300 գր
- սոխ - 150 գր
- պանիր - 100 գր
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- աղ
- պղպեղ
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք:
- Սոխը տապակում ենք բուսայուղի մեջ այնքան, մինչև թափանցիկ դառնա:
- Ավելացնում ենք միսն ու շարունակում ենք 10-15 րոպե տապակել:
- Համեմում ենք աղով ու պղպեղով և խառնում ենք:
- Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով:
- Լավաշը դնում ենք սեղանին, վրան լցնում ենք ստացված մսային զանգվածը, ապա՝ պանիրը:
- Վրան լցնում ենք թթվասեր և վերածում ենք ռուլետի:
- Նույն ձևով պատրաստում ենք նաև լավաշի մյուս շերտը:
- Ձուն, թթվասերն ու աղը հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված:
- Ձևամանը կարագապատում ենք, և երկու ռուլետները պարուրաձև դնում ենք մեջը:
- Վրան լցնում ենք թթվասերային զանգվածն ու 20-30 րոպե եփում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Մեր համեղ ու յուրօրինակ ռուլետը պատրաստ է:
Մատուցում ենք տաք վիճակում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: