- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 15 minutes
Տոնական թխվածքաբլիթ «Շնիկներ»
Բաղադրիչներ
- ալյուր - 350 գր
- շաքարի փոշի - 100 գր
- կակաոյի փոշի - 30 գր
- կարագ - 120 գր
- թթվասեր - 30 գր
- վանիլային շաքար - 10 գր
- աղ - 2 գր
- շոկոլադ
Քայլերի հաջորդականություն
- Խմորը պատրաստելու համար վերցնում ենք երկու տարա, որոնցում հավասարապես լցնում ենք շաքարի փոշին, աղը, վանիլային շաքարն ու ալյուրը: Սպիտակ խմորին ավելացնում ենք 150 գր ալյուր, իսկ մնացածը լցնում ենք շոկոլադե խմորի մեջ:
- Կարագը նախօրոք հանում ենք սառնարանից ու թողնում ենք, որ փափկի: Այնուհետև կարագն ու թթվասերը հավասար քանակությամբ լցնում ենք տարաների մեջ: Փորձում ենք ստանալ խմոր:
- Ստանում ենք խմորագնդեր, ապա ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպե սառեցնում ենք սառնարանում:
- Խմորագնդերը հանում ենք սառնարանից, ապա փորձում ենք գրտնակի օգնությամբ ստանալ 3-5 մմ հաստությամբ խմորաշերտեր:
- Սրտաձև ֆորմաների միջոցով ստանում ենք մեծ ու փոքր սրտեր:
- Սրտերի մի մասը բաժանում ենք երկու հավասար մասերի շնիկների ականջների համար, ապա խմորից ստանում ենք փոքրիկ գնդիկներ աչքերի և ութաձև կտորներ՝ բերանի համար: Ցանկության դեպքում կարող ենք նաև վերևի հատվածում անցք բացել կախելու համար:
- Թխվածքաբլիթները դնում ենք ձևամանի մեջ և թխում ենք 15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Ահա պատրաստ են ամանորյա թխվածքաբլիթները:
Պատրաստեցինք շատ համեղ ու գեղեցիկ թխվածքաբլիթներ, որոնք դուր կգան հատկապես փոքրիկներին:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ողջույն, հարգելի Շեֆ Խոհարար: Ձեր կայքի խմորեղեններից մի քանիսը փորձել եմ. շնորհակալություն համեղ բաղադրատոմսերով կիսվելու համար: Կցանկանայի տեղեկանալ` արդյոք ունեք խմորեղենների պատրաստման դասընթաց. ինձ մասնավորապես հետաքրքիր է կրուասանի և մրգային թխվածքաբլիթների (tart) պատրաստումը:
Բարև Ձեզ, հարգելի Նարինե, շնորհակալ ենք, որ մեր կողքին եք ու օգտվում եք մեր բաղադրատոմսերից: Դասընթացներ պարբերաբար անցկացվում են, և դասընթացի սկզբի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: 🙂
??????
Կներեք էլի վանիլինային շաքարը կասեք որն է ։ Նախապես շնորհակալ եմ ?
Սիրելի ընթերցող, վանիլային շաքարը վանիլինի և շաքարավազի կամ շաքարի փոշու խառնուրդն է։ Այն օգտագործվում է խոհարարության մեջ։ Ավելացնում են խմորի կամ կրեմի մեջ քաղցրավենիքներին հաճելի վանիլային բույր հաղորդելու համար։ ։)