- Yield: 40 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 10 minutes
Աղցան «Կրիա»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը եփում ենք:
- Հավի կրծքամիսը մանր կտրատում ենք:
- Այնուհետև մանր-մանր կտրատում ենք սոխը, ապա լցնում ենք եռացրած ջրի մեջ դառնահամից ազատվելու համար:
- Սպիտակուցներն առաձնացնում ենք դեղնուցներից, ապա առանձին-առանձին անցկացնում ենք քերիչով:
- Պանիրն ու խնձորն անցկացնում ենք քերիչով:
- Ընկույզը մանրացնում ենք ՝ մի քանիսը թողնելով աղցանը զարդարելու համար:
- Քերիչով անցկացրած սպիտակուցը լցնում ենք ափսեի մեջ՝ ձվաձև տեսք տալով: Ապա պատում ենք մայոնեզով:
- Վրան լցնում ենք հավի կրծքամիսը՝ կրկին պատելով մայոնեզով:
- Սոխը լցնում ենք հավի կրծքամսի վրա, ապա լցնում ենք խնձորն ու պատում մայոնեզով:
- 1 ճ/գ պանիրը թողնում ենք, իսկ մնացածը լցնում ենք խնձորի վրա ու ծածկում ենք մայոնեզով:
- Պանրի վրա լցնում ենք դեղնուցները, ապա՝ մայոնեզը: Իսկ վերին շերտը ծածկում ենք մանրացրած ընկույզով:
- Ամբողջական ընկույզներն օգտագործում ենք որպես թաթիկներ, իսկ պանիրը՝ որպես գլուխ, աչքերը ձևավորում ենք սև հատիկավոր պղպեղով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: