Խուրման ոչ միայն առանձնանում է իր յուրահատուկ համով, այլև օգտակար հատկանիշներով:
Այսօր կփորձենք խուրման ներկայացնել օգտակարության տեսանկյունից:
- Խուրման նպաստում է մարսողության լավացմանը:
- Խուրման ցածր կալորիականությամբ դիետիկ միրգ է, որը կարելի է օգտագործել առանց մտածելու ավելորդ քաշի մասին:
- Խուրման լայնորեն կիրառվում է նաև տարբեր շիլաներ պատրաստելիս: Օրինակ՝ վարսակի փաթիլներով ու խուրմայով շիլան հիանալի լուծում է: Եթե առաջնորդվում եք ճիշտ սննդակարգով, ապա այս դեպքում խուրման հիանալի տարբերակ է:
- Վիտամինների հարուստ պարունակությունը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:
- Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին B,C, կալիում, երկաթ և յոդ:
- Խուրմայի սիրահարները կարող են չանհանգստանալ իրենց առողջության համար, քանի որ այն ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանողական գործառույթները և օգնում է պայքարել վարակների դեմ:
- Ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը՝ շնորհիվ իր մեջ պարունակվող կալիումի, որի շնորհիվ կարգավորվում է սրտի աշխատանքը:
- Խուրման օգնում է մաքրել օրգանիզմը, դուրս բերել ավելորդ հեղուկն ու թունավոր նյութերը:
- Խուրման ունի նաև երիտասարդացնող հատկություն՝ շնորհիվ իր մեջ պարունակվող A և E վիտամինների, որոնք մեծապես ազդում են մաշկի թարմության, մազերի ու եղունգների աճի վրա:
Բացի վերը նշված օգտակար հատկանիշներից, խուրման նաև համարվում է այնպիսի պտուղ, որն օգնում է պայքարել տարբեր բորբոքումների դեմ ու նույնիսկ դիմակայել քաղցկեղին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: