- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Կաթնաշոռով բուլկի «Վարդեր»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Թրջում ենք չամիչը:
Տաքացնում ենք կաթը, ավելացնում փխրեցուցիչը, շաքարավազի և ալյուրի կեսը, խառնում ենք և թողնում հանգստանա տաք վայրում 15 րոպե:
- Առանձին ամանի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ձուն, շաքարավազի մյուս կեսը, վանիլինը, աղը, կաթային զանգվածը, ալյուրի մնացած մասը, խառնում ենք և հունցում խմոր, ապա թողնում ենք, որ խմորը հանգստանա 1 ժամ տաք վայրում:
- Միջուկի համար խառնում ենք կաթնաշոռը, չամիչը, վանիլինը ու ձուն:
- Խմորը բաժանում ենք 24 գնդի, յուաքանչյուր գունդ բացում ենք փոքրիկ լոշիկի տեսքով, վրան անում 3 կտրվածք այնպես, որ լոշիկը բաժանվի 3 ոչ հավասար մասերի:
- Լոշիկի մեջտեղում դնում ենք մեկ գդալ միջուկ, կտրված մասերից ամենափոքրը փաթաթում ենք միջուկի շուրջը և լավ ամրացնում ծայրը: Ապա կատարում ենք նույն բանը միջին մեծության մասի հետ: Վերջում փաթաթում ենք ամենամեծ մասը:
- Պատրաստի վարդերը դնում ենք տապակի վրա, երեսը քսում հարած ձու և թխում ջեռոցում 15-20 րոպե 180 աստիճանում:
- Եվ մեր համեղ կաթնաշոռով բուլկի "Վարդեր" պատրաստ են:
Մատուցելիս կաթնաշոռով բուլկի “Վարդեր”-ի վրա շաղ տվեք շաքարի փոշի և վայելեք այս բուլկիները մեկ բաժակ սուրճ լատեի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Gexecik bulkiner en
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
Knereq , isk inch e “փխրեցուցիչը ” ?
Փխրեցուցիչ=разрыхлитель теста
Վաճառվում է բոլոր խանութներում վանիլինի և այլ համեմունքերի բաժնում: Հեշտությամբ կարող եք այն ձեռք բերել:
Ծայրահեղ դեպքում փխրեցուցիչ կարող եք տան պայմաններում էլ պատրաստել: Դրա համար պետք է խառնեք 4թ/գդ ալյուրը, 2թ/գդ սոդան և 1թ/գդ լիմոնի աղը: Այնուհետև օգտագործեք տվյալ թխվածքի համար նախատեսված չափաքանակը:
Փխրեցուցիչը օգնում է թխվածքին ավելի լավ բարձրանալ, ունենալ նուրբ և թեթև կառուցվածք:
ETE NEXUTYUN CI XNDRUM EM INDZ MI HAMEX BROKOLIOV AXCANI DEV ASEK;
Մենք անպայման հաշվի կառնենք Ձեր ցանկությունը և մոտ ժամանակներս կտեղադրենք բրոկոլիով աղցանի բաղադրատոմսը 🙂
isk et stacvac@ menak bulkineri hamara?
Բարև Ձեզ, այո բուլկիների համար է 🙂