Ինչպես սառեցնել կանաչեղենը

կանաչեղեն-2
Cooks.am-ն իր ընթերցողներին առաջարկում է ծանոթանալ կանաչեղենը սառեցնելու մի քանի պարզ եղանակների։
Ինչպես գիտենք, ցանկացած կանաչի կարելի է սառեցնել՝ բացառությամբ ռեհանի ու անանուխի, քանի որ սառեցնելուց հետո մգանում ու կորցնում են իրենց բույրը։
Սառեցնելուց առաջ թարմ կանաչին մաքրում ենք՝ հեռացնելով դեղնած, խամրած ու թառամած ճյուղերը։ Այնուհետև լվանում ու սրբիչի օգնությամբ չորացնում ենք։
Նպատակահարմար է կանաչին սառեցնել սառույցի համար նախատեսված տարաների մեջ, որի համար կանաչին մանր կտրատում ենք, տեղավորում ձևամանի մեջ, որից հետո վրան ջուր ենք լցնում։ Եթե կանաչին օգտագործելու եք ապուրների համար, ապա կարող եք ջրի փոխարեն լցնել արգանակ։
կանաչեղեն-3
Սառած խորանարդիկները դուրս ենք բերում ձևամանից, և յուրաքանչյուրը փաթաթում ենք փայլաթիթեղի մեջ կամ պահում ենք ամուր փակվող սննդային տոպրակներում։
Կարելի է նաև կանաչին տեսակավորեկ, քանի որ սառելուց հետո դրանք ունենում են միևնույն տեսքը։
Եթե ցանկանում եք կանաչին ամբողջական սառեցնել, ապա կարող եք օգտագործել սառեցման համար նախատեսված տոպրակներ։
Մեծ քանակությամբ կտրատած կանաչին կարելի է պահպանել պլաստմասսայե կոնտեյներներում։
կանաչեղեն-4
Սառեցրած կանաչին կարելի է պահպանել մոտ մեկ տարի, սակայն ժամանակի ընթացքում համն ու բույրը կկորցնեն իրենց ուժը։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *