Տորթ «Արջուկը հյուսիսում»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 3/4 բաժակ
- կարագ - 300 գր
- սոդա - 1/2 թ/գ
- քացախ - 1 ճ/գ
- ալյուր - 3 բաժակ
- Կրեմի համար՝
- ձվի սպիտակուց - 4 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- ընկույզ - 1 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Ձվի դեղնուցը հարում ենք շաքարավազի հետ այնքան մինչև վերջինը լուծվի։
- Ավելացնում ենք փափկած կարագն ու շարունակում ենք հարել։
- Սոդան լցնում ենք քացախի մեջ, խառնում ու ավելացնում դեղնուցային զանգվածին։
- Այնուհետև ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու փորձում ենք ստանալ ոչ շատ պինդ խմոր։
- Ստանում ենք խմորագունդ և որոշ ժամանակ թողնում ենք սառնարանում։ Այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ սպիտակուցը հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի պինդ փրփրանման զանգված։
- Ավելացնում ենք աղացած ընկույզն ու խառնում ենք։
- Խմորը բաժանում ենք 4 հավասար մասերի (այս դեպքում անհրաժեշտ է 26 սմ տրամագծով ձևաման): Յուղաթղթի վրա պատկերում ենք մեր ստացած խմորաշերտին համապատասխան շրջան կամ ուղղանկյուն։
- Առաջին խմորաշերտը պատում ենք կրեմով, վրան դնում ենք երկրորդ խմորաշերտն ու կրկին պատում ենք կրեմով։ Նույն ձևով ենք վարվում մյուս երկու խմորաշերտերի հետ, սակայն վերին շերտը չենք կրեմապատում։
Տորթը եփում ենք 35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի, ապա պատում ենք մնացած կրեմով։
- Տորթը ձևավորում ենք քերած շոկոլադով։
Մեր «Արջուկը հյուսիսում» տորթը պատրաստ է։ Վայելում ենք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: