- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Սրճային տորթ «Մոկա»
Բարի վայելում։
Բաղադրիչներ
- շաքարավազ - 450 գր
- ալյուր - 65 գր
- օսլա (крахмал) - 65 գր
- ձու - 5 հատ
- ջուր - 270 գր
- սուրճ էսպրեսո - 50 գր
- կարագ - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը, որի համար հարում ենք ձուն այնքան, մինչև զանգվածը շատանա ու սպիտակի, ապա աստիճանաբար ավելացնում ենք 125 գր շաքարավազը և շարունակում ենք հարել։ Ալյուրն ու օսլան անցկացնում ենք մաղով և ավելացնում ենք ձվի զանգվածին։
- Ստացված զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ուր կարագապատ ձևամանի մեջ ու 30 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք օշարակը, որի համար կաթսայի մեջ լցնում ենք 200 գր ջուր, 125 գր շաքարավազ ու եփում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։ Ապա ավելացնում ենք 25 գր սուրճ, խառնում ու հանում ենք կրակի վրայից։
- Պատրասում ենք կրեմը, որի համար կաթսայի մեջ լցնում ենք 70 գր ջուր, 200 գր շաքարավազ, դնում ենք կրակի վրա։ Մինչև ջրի եռալը սպիտակուցները հարում ենք, ապա ավելացնում ենք շաքարահյութը, ապա՝ փափկած կարագը և փորձում ենք հարելով ստանալ հարթ կրեմ։ Այնուհետև ավելացնում ենք 25 գր սուրճն, ու կրեմային զանգվածի մի մասը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ։
- Բիսկվիթը բաժանում ենք երկու հավասար մասերի, որից հետո առաջին շերտը պատում ենք սրճային օշարակով։
- Կրեմը պարուրաձև լցնում ենք առաջին շերտի վրա։
- Այնուհետև դնում ենք երկրորդ շերտը, կրկին պատում ենք սրճային օշարակով, ապա՝ կրեմով։
- Բիսկվիթի մնացած հատվածները բլենդերի օգնությամբ վերածում ենք փշուրների։ Դրանով պատում ենք տորթի կողային հատվածները։
- Կրեմի մնացած մասը լցնում եենք հրուշակեղենային պարկի մեջ ու աստղաձև գլխադրի օգնությամբ փորձում ենք ստանալ ծաղկային ձևավորում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
etqan qich alyur e petq?
Այո, սիրելի Սոնա: Անհրաժեշտ է ընդամենը 65 գր ալյուր: 🙂