- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 60 minutes
Խոզի մսով ու գազարով ռուլետ
Բաղադրիչներ
- միս խոզի - 600 գր
- սոխ - 2 գլուխ
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- օրեգանո - 1/2 թ/գ
- գազար - 2 հատ
- սխտոր - 3 ատամիկ
- ռեհան չորացրած - 1/2 թ/գ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Խոզի միսը կտրում ենք այնպես, որ չառանձնանա իրարից։
- Համեմում ենք աղով, պղպեղով և այլ համեմունքներով, ապա՝ մանր կտրատած սխտորով։
- Քերած գազարն ու մանր կտրատած սոխին ավելացնում ենք տոմատի մածուկ, ապա համեմում աղով։
- Ստացված զանգվածը լցնում ենք մսի վրա ու վերածում ենք ռուլետի։
- Միսը փաթաթում ենք թելով, որպեսզի չբացվի։
- Եփում ենք մոտ 1 ժամ 200 աստիճան տաքացրած ջեռոցում, որից հետո հեռացնում ենք թելերը, կտրում ենք ու մատուցում։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: