- Yield: 8 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Հավի կոտլետներ կանաչ միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք միջուկը, որի համար անհրաժեշտ կարագը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը, քերած պանիրը, սխտորն ու աղը։ Պոլիէթիլենային ձեռնոցներով խառնում ենք միջուկը։
- Թեյի գդալի օգնությամբ ստանում ենք գնդիկներ։
- Ստացված գնդերը դնում ենք սկուտեղի մեջ, ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով ու պահում սառնարանում։
Հավի աղացած միսը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, պաքսիմատը, սխտորը, ապա համեմում ենք աղով ու պղպեղով։
- Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք, ապա ստացված զանգվածը բաժանում ենք 8 մասի, ապա ձևավորում ենք կոտլետները՝ մեջտեղի հատվածում դնելով կարագով պատրաստած միջուկը։
- Կոտլետները ձևավորելուց հետո պատում ենք պաքսիմատով։
- Կոտլետները բոլոր կողմերով տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ 7-8 րոպե միջին կրակի վրա։
- Ստացվում են չափազանց համեղ կոտլետներ։ Կարող ենք վայելել։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex er