- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Տոնական թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 115 գր
- թթվասեր - 100 գր
- շաքարավազ - 225 գր
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 1 տուփ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- ձու - 1 հատ
- ալյուր - 355 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ենք վանիլինն ու հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։ Այնուհետև ավելացնում ենք թթվասերը՝ շարունակելով հարել։
- Ավելացնում ենք ձուն, ապա՝ մաղով անցկացրած ալյուրը, աղը, փխրեցուցիչը և զգուշորեն խառնում ենք։
- Խմորը մեկ ժամ թողնում ենք սառնարանում, ապա հանում ենք ու գրտնակի օգնությամբ բացում ենք խմորը։
- Թխվածքաբկիթները ֆորմաներով ձևավորում ենք։
- Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 12-15 րոպե եփում ենք 150 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա պատում ենք շաքարի փոշիով։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: