Ջեմով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 225 գր
- ձու - 2 հատ
- աղ - 1/4 թ/գ
- ալյուր - 400-500 գր
- շաքարավազ - 225 գր
- վանիլինի էսենցիա - 1 թ/գ
- օսլա (крахмал) - 100 գր
- ջեմ - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի կրեմային զանգված:
- Ավելացնում ենք վանիլային էսենցիան, ձուն և յուրաքանչյուր բաղադրիչից հետո լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք օսլան ու աղը, ապա՝ աստիճանաբար ալյուրը և շարունակում ենք խառնել:
- Ստացված խմորագնդից փորձում ենք ստանալ շրջանաձև խմորաշերտեր:
- Մյուս մասից ստանում ենք աստղաձև պատկերներ արտաքին շերտը ձևավորելու համար:
- Թխվածքաբլիթները թխում ենք 10-15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխվելուց հետո ստորին շերտը պատում ենք ջոմով և տեղադրում ենք վերին շերտը:
- Մեր համեղ ու թեթև թխվածքաբլիթները պատրաստ են:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: