- Yield: 2 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 2 minutes
Շոկոլադե նրբաբլիթներ
Բաղադրիչներ
- ալյուր - 100 գր
- ձու - 2 հատ
- վանիլին - ըստ ճաշակի
- կաթ - 200 մլ
- կակաոյի փոշի - 3-4 ճ/գ
- կարագ - 70 գր
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը, մաղով անցկացրած ալյուրն ու կակաոն խառնում ենք, ապա ավելացնում ենք վանիլինը:
- Առանձին տարայի մեջ պատառաքաղի օգնությամբ հարում ենք ձուն:
- Ձվի զանգվածը լցնում ենք ալրային զանգվածի մեջ և գդալով խառնում ենք: Ստանում ենք պինդ զանգված:
- Ավելացնում ենք սառը կաթն ու շարունակում ենք խառնել:
- Ավելացնում ենք հալեցրած կարագն ու խառնում ենք:
- Ստացված զանգվածը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 20 րոպե թողնում ենք սառնարանում:
- Թավան դնում ենք մեղմ կրակի վրա, կարագապատում ենք, և նրբաբլիթները եփում ենք:
- Որպեսզի նրբաբլիթները միմյանց չկպչեն, յուրաքանչյուր շերտից հետո յուղաթուղթ ենք դնում:
Մատուցելուց առաջ նրբաբլիթները պատում ենք շաքարի փոշիով: Կարելի է մատուցել թեյի հետ: Բարի վայելում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: