- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ «Պայթյուն»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 220 գր
- ալյուր - 80 գր
- օսլա (крахмал) - 50 գր
- կակաոյի փոշի - 30 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- Շաքարահյութի համար՝
- ջուր - 300 մլ
- սուրճ սև - 3 թ/գ
- շաքարավազ - 3 թ/գ
- Կրեմի համար՝
- սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) - 500 գր
- թթվասեր - 250 գր
- շաքարավազ - 170 գր
- վանիլային շաքար - 1 թ/գ
- շոկոլադ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները հարում ենք 7-10 րոպե հարիչի օգնությամբ՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։
- Դեղնուցները հարում ենք առանձին տարայի մեջ՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազի մյուս մասն ու վանիլային շաքարը։
- Դեղնուցային զանգվածն ավելացնում ենք սպիտակուցային զանգվածին ու զգուշորեն խառնում ենք։
- Ալյուրը, օսլան, կակաոյի փոշին ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով։ Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնում ենք ձվի զանգվածին։
- Ձևամանը (38x 30 սմ) պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու հավասարապես տարածում։ Եփում ենք 20-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Արդեն պատրաստ խմորաշերտը հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի։
- Այնուհետև շրջում ենք, հեռացնում յուղաթուղթն ու փորձում ենք ստանալ երեք հավասար քառակուսիներ։
- Չափում ենք խմորաշերտի լայնությունն ու կենտրոնից ուղղահայաց կտրվածք ենք անում։ Ստացվում են միանման 19 սմ չափերի խնորաշերտեր։ Այնուհետև երկու հորիզոնական կտրվածք ենք անում, ինչպես ցուցադրված է նկարում։
- Ներքևի երկու շերտերը միասին կազմում են մեկ շերտ։
- Արդեն ունենք երեք շերտ և խմորի փշրանքներ։
- Շաքարահյութի համար եփում ենք սուրճը, ավելացնում շաքարավազն ու թողնում ենք, որ սառչի։ Ապա շոկոլադը քերիչով անցկացնում ենք։
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ սերուցքը հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազն ու վանիլային շաքարը։ Լավ հարելուց հետո ավելացնում ենք թթվասերը։
- Վերցնում ենք սովորական ներարկիչն ու փորձում խմորաշերտերը պատել շաքարահյութով, որից հետո կրեմապատում ու շոկոլադապատում ենք։
- Նույն ձևով պատրաստում ենք նաև մյուս շերտերը։
- Երեք շերտերը կրեմապատում ենք ամբողջովին, կողային հատվածները պատում ենք խմորի փշրանքներով, իսկ վերին շերտը քերած շոկոլադով։
3-4 ժամ թողնում ենք սառնարանում, ապա հանում ենք, կտրում ու մատուցում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: