- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Հատիկավորներով հաց
Բաղադրիչներ
- ալյուր - 100 գր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 50 գր
- արևածաղկի սերմեր - 50 գր
- քունջութ - 50 գր
- կտավատի սերմ - 50 գր
- աղ - 1/2 թ/գ
- ցորենի թեփ - 2 ճ/գ
- բուսայուղ - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Վարսակի փաթիլները բլենդերի օգնությամբ հարում ենք՝ վերածելով ալրային զանգվածի։ Ապա ցորենի, վարակի ալյուրները, ցորենի թեփը լցնում ենք խորը տարայի մեջ ու խառնում ենք։
- Կամաց-կամաց ավելացնում ենք 300 մլ ջուրը և լավ խառնում ենք։
- Ավելացնում ենք արևածաղկի սերմերը, քունջութը, կտավատն ու 1 ճ/գ կարագը։
- Լավ խառնում ենք ու ստանում թույլ զանգված։ Ձևամանը պատում ենք փայլաթիթեղով, կարագապատում ենք ու խմորային զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։ Թխում ենք 20 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Երբ տեսնում ենք, որ խմորային զանգվածը բավականին չորացել է, հանում ենք ջեռոցից ու բաժանում ենք քառակուսաձև կտորների։
- Այնուհետև նորից դնում ենք ջեռոցի մեջ ու շարունակում ենք եփել ևս 50 րոպե։
Այս համեղ, պարզ ու շատ օգտակար հացը կարելի է մատուցել պանրի, ջեմի և ապուրների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ: Ջուրը տա՞ք, թե՞ սառը պետք է լինի: Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ, սիրելի Արմինե։ Ավելացնում ենք գոլ ջուր։ ։)