Շոկոլադե երկշերտ քափքեյք
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- շոկոլադ - 50 գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 150 գր
- թթվասեր - 120 գր
- ալյուր - 100 գր
- կակաոյի փոշի - 25 գր
- վանիլային շաքար - 2 թ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- կարագ - 160 գր
- պանիր սերուցքային - 120 գր
- շոկոլադ - 120 գր
- շաքարի փոշի - 120 գր
- սուրճ սև - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ կարագն ու շոկոլադը հալեցնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Ձուն, թթվասերը, շաքարավազը, վանիլային շաքարն ու աղը լցնում ենք առանձին տարայի մեջ ու հարում ենք։
- Ավելացնում ենք շոկոլադե զանգվածն ու շարունակում ենք հարել։
- Առանձին տարայի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոյի փոշին ու փխրեցուցիչը։
Ստացված երկու զանգվածները խառնում ենք իրար՝ ստանալով պինդ խմոր։
- Խմորը լցնում ենք ցանկացած ձևի ֆորմաների մեջ։
- Թխում ենք 15-25 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ փափկած կարագը, սերուցքային պանիրն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև վերածվի կրեմային զանգվածի։
- Ավելացնում ենք հալեցրած շոկոլադը, ջրում լուծված սուրճն ու շարունակում ենք ևս մի քանի րոպե հարել։
- Քափքեյքերը կրեմապատում ենք ու 1 ժամ թողնում ենք սառնարանում։
Շոկոլադե երկշերտ քափքեյքն այնքան համեղ է, որ անտարբեր չի թողնի շոկոլադի սիրահարներին։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: