- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Լավաշով նախուտեստ
Քայլերի հաջորդականություն
- Խոզապուխտը բաժանում ենք ոչ մեծ խորանարդիկների։
- Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով։
- Լավաշներից յուրաքանչյուրը բաժանում ենք երկու մասի և ջրով թրջած ձեռքերով խոնավեցնում ենք։
- Տապակի մեջ ոչ շատ ուժեղ կրակի վրա հալեցնում ենք 1 ճ/գ կարագը։
- Լավաշը զգուշորեն դնում ենք տապակի մեջ։
- Անմիջապես կոտրում ենք ձուն և համեմում ենք աղով։
- Ավելացնում ենք մի քիչ խոզապուխտ և պանիր։
- Երկու կողմերը ծալում ենք այնպես, ինչպես ցուցադրված է նկարում։
- Ծալում ենք նաև մյուս ծայրերը, կրակը մի փոքր ուժեղացնում ենք ու 2-3 րոպե տապակում ենք։
- Շրջում ենք ու տապակում նաև մյուս կողմով։ Եթե ցանկանում եք, որ ձուն շատ չեփվի, ապա կարող եք անմիջապես հանել կրակի վրայից։ Իսկ հակառակ դեպքում կարող եք տապակը ծածկել կափարիչով ու ևս 3-4 րոպե տապակել։
- Մեր համեղ նախուտեստը պատրաստ է։ Կարող ենք վայելել։
Շատ համեղ, արագ ու հեշտ պատրաստվող նախուտեստ, որը տարածված է կովկասյան խոհանոցում և հայտնի է Յոկա անունով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez.misht shat lav baxadratomser eq arajarkum. Xndrum em greq lahmajoi baxadratoms@. Naxapes shnorhakalutyun.
Բարև Ձեզ, սիրելի Ստելլա։ Շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար։ Լահմաջոյի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/%D5%AC%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%BB%D5%B8/