Խնձորով դեսերտ
Քայլերի հաջորդականություն
- Խնձորը լուսնաձև կտրատում ենք առանց կեղևը հեռացնելու և լցնում ենք խորը կաթսայի մեջ։ Այնուհետև ավելացնում ենք շաքարավազն ու խառնում ենք։ Շաքարավազը կարելի է ավելացնել կամ պակասեցնել՝ պայմանավորված խնձորի տեսակով։ Խնձորով լի կաթսան մեկ գիշեր թողնում ենք, որպեսզի ավելի հեշտ պատրաստվի։
- Խնձորները դնում ենք կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։ Եփում ենք 20 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։
- Երբ խնձորները փափկում են, վերցնում ենք 150 գր և պահում հետո օգտագործելու համար։ Մնացած մասը բլենդերով հարում ենք, ապա կրկին դնում ենք մեղմ կրակի վրա ու ևս 2-2,5 ժամ եփում ենք։
- Պետք է ստացվի շատ պինդ զանգված։
- Ավելացնում ենք առանձնացրած 150 գր խնձորը, կտրատած ընկույզն ու դարչինը։ Զանգվածը խառնում ենք ու ևս 5 րոպե եփում։
- Տարան ծածկում ենք խոնավ մառլյայով, խնձորի զանգվածը լցնում ենք մեջն ու հավասարեցնում ենք։
- Մառլյայի ծայրերը վրա ենք բերում ու փաթաթում, ապա դնում ենք հարթ տախտակի վրա և ճնշում 3-4 կգ ծանրությամբ՝ այդպես թողնելով 1 գիշեր։ Այնուհետև շրջում ենք հակառակ կողմով ու թողնում ևս 1 գիշեր։
- Խնձորով դեսերտը պատրաստ է լինում այն ժամանակ, երբ մատով դիպչելիս վրան մատնահետք չի մնում։ Որպեսզի այն լավ չորանա, կարելի է պահել ևս մի քանի օր, ապա կտրատել ու մատուցել։
Խնձորով դեսերտը լիտվական խոհանոցից է։ Այն ավանդական դեսերտ է, որը պատրաստվում է մինչ Սուրբ Ծնունդը։ Այս օգտակար դեսերտը դուր կգա նաև երեխաները, ովքեր սիրով կհամտեսեն այն։
Կարելի է մատուցել կրեկերների, գինու, թեյի կամ սուրճի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: