Վաֆլե ձողիկներ շոկոլադե կրեմով
Բաղադրիչներ
- Վաֆլիների համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 250 գր
- կարագ - 200 գր
- ալյուր - 200 գր
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 6 հատ
- շաքարավազ - 120 գր
- ալյուր - 80 գր
- կաթ - 400 մլ
- կարագ - 75 գր
- շոկոլադ կաթնային - 75 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձվի դեղնուցը հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված։ Ավելացնում ենք ալյուրն ու հարում ենք՝ ստանալով միասեռ զանգված։
- Կաթը լցնում ենք միջին չափի կաթսայի մեջ, դնում ենք կրակին՝ հասցնելով եռման աստիճանի։ Կաթը տաք վիճակում մաս-մաս ավելացնում ենք ձվի զանգվածին՝ պատառաքաղի օգնությամբ անընդհատ հարելով։
- Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ուժեղ կրակի վրա։ Խառնում ենք այնքան, մինչև զանգվածը պնդանա։ Հանում ենք կրակի վրայից և գդալ առ գդալ ավելացնում ենք կարագը՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով։ Այնուհետև ավելացնում ենք մանր կտրատած շոկոլադը։
- Խառնում ենք այնքան, մինչև շոկոլադը հալվի ու ստացվի միասեռ զանգված։
Ստացված կրեմը լցնում ենք առանձին տարայի մեջ, ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու թողնում ենք, որ սառչի։
Պատրաստում ենք վաֆլիները, որի համար անհրաժեշտ ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք հալեցրած կարագը, ապա՝ ալյուրը։ Ստանում ենք միասեռ և ոչ պինդ խմոր։
- Վաֆլիները դնում ենք վաֆլի պատրաստող սարքի մեջ, եփում ենք, ապա տաք վիճակում վերածում ենք կոների։
Վաֆլե կոները լցոնում ենք շոկոլադե կրեմով, ապա զարդարում ենք մանր կտրատած գետնանուշով։
Ստացվում են 15-18 հատ համեղ ձողիկներ։
Մաղթում ենք հաճելի թեյախմություն։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: