- Yield: Անմիջապես
- Cook Time: 20 minutes
Բուլկի բուրգերի համար
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթն ու ջուրը խառնում ենք, ավելացնում ենք շաքարավազը, խմորիչն ու խառնում ենք։ Ապա ավելացնում ենք ձուն ու հալեցրած կարագը։ Մոտ 10 րոպեի ընթացքում կամաց-կամաց լցնում ենք ալյուրն ու խառնում։
- Խմորը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու թողնում ենք, որ ուռչի։ Երկակի շատանալու համար պահանջվում է մոտ 1 ժամ։ Այնուհետև խմորը բաժանում ենք 12 հավասար մասերի։
- Խմորները բացում ենք՝ ստանալով փոքրիկ բլիթներ։
- Խմորաբլիթների ծայրերն ամրացնում ենք։
- Ձեռքի ափով փորձում ենք անել 20-30 շրջանաձև շարժումներ, որպեսզի հանգուցիկն ամրացնենք։ Ապա ձեռքի ափով գնդիկները սեղմում ենք, որպեսզի ստանանք հարթ մակերեսով բուլկիներ, որից հետո դնում ենք սիլիկոնե գորգիկով պատված ձևամանի մեջ։
- 30-40 րոպե թողնում ենք, որ բուլկիները 1,5-2 անգամ մեծանան, որից հետո պատում ենք 2 ճ/գ կաթի ու դեղնուցի խառնուրդով, ապա՝ քունջութով։
- Թխում ենք 15-20 րոպե մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցում։
Այս չափաբաժնից ստացվում է 12 բուլկի։ Այս բուլկիներն առանձնանում են իրենց փափկությամբ և շատ հարմար են բուրգերների համար։ Սակայն մի քիչ շաքարավազ ավելացնելու դեպքում դրանք կարելի է վայելել թեյի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez, shat vaxyc pntrym em mer mankytyan amenahaytni txvacqe –
KORJIK .Shat yrax y shnorhakal klinem yete indz yxarkeq baxadratonse.
Սիրելի Վիկա, ահա Ձեր սիրելի թխվածքի բաղադրատոմսը՝ http://www.cooks.am/%D4%BF%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80/ ?