- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Դարչինով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 100 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- քացախ գինու - 1 ճ/գ
- ջուր - 50 մլ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը տրորում ենք սառը կարագի հետ ու ստանում մանր փշրանքներ։ Ապա ավելացնում ենք շաքարավազն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք ձվի դեղնուցն ու քացախը։ Աստիճանաբար ավելացնում ենք ջուրը, խառնում ու փորձում ենք ստանալ առաձգական խմոր, որը փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 30-40 րոպե պահում սառնարանում։
- Խմորագունդը դուրս ենք բերում սառնարանից, բացում ենք խմորն ու փորձում ենք ստանալ եռանկյունաձև թխվածքաբլիթներ։
- Այնուհետև վրան շաղ ենք տալիս դարչինն ու շաքարավազը։
- Դնում ենք ձևամանի մեջ ու 8-10 րոպե թխում նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
Մեր համեղ թխվածքաբլիթները պատրաստ են։ Այս չափաբաժնից ստացվում է 50-60 թխվածքաբլիթ։
Մատուցում ենք նախընտրելի ըմպելիքների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: