Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց կան նրբություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի։
Cooks.am-ը ներկայացնում է մի քանի կանոն, որոնք կօգնեն Ձեզ ունենալ կատարյալ արդյունք։
Ձվի սպիտակուցն ավելի արագ է արձագանքում ջերմությանը, քան դեղնուցը։ Կատարյալ արդյունք ստանալու համար հետևեք այս կանոններին․
• Ձուն զգուշորեն դնում ենք եռացրած ջրի մեջ
• 30 վայրկյան անց, երբ ջուրը կսկսի եռալ, մեղմացնում ենք կրակն ու ևս 10-11 րոպե եփում ենք
• Մի քանի րոպե թողնում ենք սառը ջրի մեջ
• Ջրում եփվելու ընթացքում աղ ենք ավելացնում, որպեսզի ձուն չճաքի
• Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել
• Եթե ձուն թարմ է, ապա եփում ենք 3-4 րոպե ավելի
• Ձվի բութ հատվածում կա բարձիկ, որտեղ հավաքվում է օդը։ Եփվելու ընթացքում այդ օդի ճնշման հետևանքով կճեպը կարող է ճաքճքել։ Դրանից խուսափելու համար ասեղի օգնությամբ ծակում ենք բարձիկն ու դուրս ենք բերում օդը
Ձուն հեշտությամբ մաքրելու համար պետք է սպասենք մինչև սպիտակուցն ամբողջովին սառչի, այլապես կկպչի կճեպին ու հնարավոր չի լինի հավասար մաքրել։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: