- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Խոզի մսով ու սնկով ռուլետներ
Բաղադրիչներ
- միս խոզի - 800 գր
- հավի կրծքամիս - 100 գր
- սերուցք - 500 մլ
- սունկ շամպինիոն - 150 գր
- սոխ - 1-2 գլուխ
- հազրեվարդ (розмарин) - 1-2 ճյուղ
- չաման - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը լուսնաձև կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև թափանցիկ դառնա։
- Նախօրոք եփված հավի միսը խորանարդաձև կտրատում ու լցնում ենք սոխի վրա։
- Ավելացնում ենք 150 գր պահածոյացված կամ տապակած սունկը, համեմում ենք աղով, պղպեղով, չամանով ու խառնում ենք։
- Վերցնում ենք խոզի միսը, խոհանոցային մուրճիկով ծեծում ենք ու համեմում աղով և պղպեղով։
- Յուրաքանչյուր կտոր լցոնում ենք միջուկով, վերածում ենք ռուլետի ու ամրացնում փայտիկներով։
- Ռուլետները տապակում ենք երկու կողմից մինչև վարդագույն դառնան, ապա դնում ենք ձևամանի մեջ, լցնում ենք սերուցքն ու 20-25 րոպե եփում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ապա հանում ենք ջեռոցից, զարդարում ենք հազրեվարդի ճյուղերով ու մատուցում ենք։
Կարելի է մատուցել ցանկացած բանջարեղենային խավարտի հետ։ Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: