- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Մանդարինով շոկոլադապատ ձողիկներ
Բաղադրիչներ
- ալյուր - 160 գր
- կարագ - 100 գր
- շաքարի փոշի - 60 գր
- հնդկական ընկույզ - 50 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գ
- աղ - 1 պտղունց
- հյութ մանդարինի - 1-2 ճ/գ
- շոկոլադ սև - 30-40 գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, օսլան, աղը, աղացած հնդկական ընկույզը խառնում ենք։
- Փափկած կարագը հարում ենք շաքարի փոշու հետ այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։
- Կարագի ու շաքարի փոշու զանգվածին ավելացնում ենք 1 ճ/գ մանդարինի հյութն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք ալրային զանգվածն ու վերածում ենք խմորի։ Եթե խմորը փշրվում է ավելացնում ենք ևս 1 ճ/գ հյութ ու խառնում ենք։
- Վերցնում ենք 1 ճ/գ խմոր ու վերածում ենք երկարավուն խմորիկների։ Ստացվում են 8 սմ երկարությամբ 10 ձողիկներ։
- Թխում ենք 15-20 րոպե 170 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու սառեցնում ենք։
- Շոկոլադը լցնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ, դնում ենք տաք ջրի մեջ ու սպասում, որ հալչի։
- Այնուհետև տապրակի վրա անցք ենք բացում ու ձողիկները ձևավորում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ շնորհակալություն ուղղակի հոյակապ է, շատ համեղ էր,