- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35 minutes
Մեղրով շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք խորը թասի մեջ, ավելացնում ենք եգիպտացորենի օսլան ու պատառաքաղով հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք ձուն և շաքարավազը, լավ խառնում ենք ու դնում մեղմ կրակի վրա։ Կրեմային զանգվածը եփում ենք ՝ շարունակ խառնելով։ Պինդ զանգված ստանալուց հետո հանում ենք կրակի վրայից։
- Տաք կրեմին ավելացնում ենք շոկոլադը։
- Լավ խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված։
- Կրեմային տաք զանգվածին ավելացնում ենք կարագը, լավ խառնում ենք, ապա ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու թողնում ենք, որ հանգստանա։
- Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ կակաոն, կարագը, շաքարավազը, ձուն ու մեղրը լցնում ենք տարայի մեջ։
- Հարթ խմոր ստանալու համար խմորի բաղադրիչներով լի տարան դնում ենք ջրով լի կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա՝ շարունակ խառնելով, որպեսզի բոլոր բաղադրիչները տաքանան ու լուծվեն։
- Երբ շաքարավազը հալվում է, ավելացնում ենք սոդան, խառնում ենք ու հանում կրակի վրայից։
- Անմիջապես ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը։
- Ստացվում է պինդ ու առաձգական խմոր։
- Խմորը բաժանում ենք 6-8 հավասար գնդերի։
- Խմորը բացում ենք սիլիկոնե գորգի կամ պերգամենտի վրա՝ փորձելով ստանալ նուրբ խմորաշերտեր։
- Վրան դնում ենք ափսե մեզ անհրաժեշտ չափերով, ապա հեռացնում ենք ավելորդ խմորները։ Այնուհետև պատառաքաղի օգնությամբ անցքեր ենք բացում, ինչը կօգնի մեզ ստանալ հավասար մակերեսով խմորաշերտեր։ Դնում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում ու եփում մոտ 4 րոպե։
- Տաք խմորաշերտերը դնում ենք առանձին-առանձին ու թողնում ենք, որ ամբողջովին սառչեն, իսկ ավելացած խմորները վերածում ենք փշրանքների։
- Բոլոր շերտերը կրեմապատում ենք, կողային հատվածներն ու վերին շերտը զարդարում ենք խմորի փշրանքներով, ապա մեկ գիշեր թողնում ենք սառնարանում, որպեսզի կրեմը լավ ներծծվի խմորաշերտերի մեջ։
- Զարդարում ենք ըստ ցանկության ու ճաշակի։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: