- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Կաղամբով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կեֆիրը տաքացնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք սոդան, աղը և 5-7 րոպե թողնում ենք, որպեսզի ռեակցիա սկսվի։ Ապա ավելացնում ենք կարագն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք 600 գր ալյուր ու խառնում ենք։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար կաթսայի մեջ լցնում ենք կարագն ու բուսայուղը, ապա՝ մանր կտրատած սոխն ու խոշոր քերիչով անցկացրած գազարը։ Տապակում ենք այնքան, մինչև ստանանք փափուկ զանգված։
- Ավելացնում ենք խոշոր կտրատած կաղամբն ու խառնում ենք՝ եփելով այնքան, մինչև պատրաստ լինի։ Ապա համեմում ենք աղով ու պղպեղով։
- Ձուն հարում ենք պատառաքաղով, լցնում ենք կաղամբով զանգվածի վրա, մեկ րոպե եփում ենք ու հանում կրակի վրայից։
- Խմորի 2/3 մասը հունցում ենք՝ ստանալով ձեռքերին չկպչող խմոր։ Ապա բացում ենք խմորաշերտն ու դնում ձևամանի մեջ։
- Լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում։
- Խմորի 1/3 մասը նույն ձևով բացում ենք մի քիչ փոքր չափերով, ապա դնում ենք միջուկով պատված առաջին շերտի վրա ու ծայրերն ամրացնում ենք։
- Պատում ենք ձվով և ցանկության դեպքում զարդարում ենք քունջութով, կակաչի կամ արևածաղկի սերմերով։
- Եփում ենք 25-30 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։
- Մեր համեղ ու անուշաբույր կարկանդակը պատրաստ է։ Վայելում ենք։
Կաղամբով կարկանդակը համեղ է թե՛ տաք, թե սառը վիճակում, բայց նախընտրելի է կտրել այն ժամանակ, երբ ամբողջովին սառած կլինի։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: