- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Խուրմայով աղանդեր
Բաղադրիչներ
- ալյուր - 160 գր
- ալյուր աշորայի - 140 գր
- փխրեցուցիչ - 15 գր
- շաքարավազ - 60-80 գր
- կարագ - 80 գր
- ձու - 2 հատ
- յոգուրտ դասական - 100 գր
- խուրմա
Քայլերի հաջորդականություն
- Հարիչամանի մեջ լցնում ենք երկու տեսակի ալյուրները, փխրեցուցիչը, շաքարավազը և մի քիչ աղ։ Ավելացնում ենք կարագը սառը վիճակում և ձեռքերով խառնում ենք՝ ստանալով փշուրանման զանգված։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար օգտագործում ենք խուրմա ոչ շատ փափկած, որպեսզի խմորը չվնասվի։
- Խմորին ավելացնում ենք ձվերն ու յոգուրտը։
- Ստացված զանգվածը լավ խառնում ենք ու վերածում խմորագնդի։ Ապա բացում ենք ուղղանկյունաձև խմորաշերտ՝ 5 մմ հաստությամբ և 40x30 սմ չափերով։
- Խմորաշերտի մեջտեղի հատվածում դնում ենք միջուկը։
- Աջ կողմը վրա ենք բերում և կրկին պատում ենք խուրմայի կտորներով։
- Ձախ կողմը ևս վրա ենք բերում։
- Բաժանում ենք խոշոր կտորների ու դնում ենք ձևամանի մեջ։
- Վրձնի օգնությամբ պատում ենք յոգուրտով։ Կարելի է շաղ տալ նաև շաքարավազ։
- Թխում ենք 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ ու հյութեղ միջուկով աղանդերը պատրաստ է։
Միջուկի համար կարելի է օգտագործել ցանկացած միրգ ու վայելել սուրճի կամ թեյի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: