- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Կոկոսով ու ազնվամորիով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 100 գր
- կոկոսի քերուկ - 30 գր
- նուշ - 30 գր
- Միջուկի համար՝
- ազնվամորի - 500 գր
- շաքարավազ - 60 գր
- ժելատին - 15 գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 գր
- կաթ - 250 գր
- շաքարավազ - 125 գր
- օսլա (крахмал) - 25 գր
- կոկոսի քերուկ - 25 գր
- ժելատին - 12 գր
- վանիլային շաքար - 10 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար սպիտակուցները լավ հարում ենք, ապա կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազը։
- Ավելացնում ենք աղացած նուշն ու կոկոսի քերուկը և զգուշորեն խառնում ենք։
- Վերցնում ենք 22 սմ տրամագծով ձևամանը, հատակին դնում ենք պերգամենտը, լցնում ենք զանգվածն ու հավասարեցնում։
- Թխում ենք 25-35 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք հատապտղային միջուկը, որի համար ազնվամորին ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի։ Եթե ազնվամորին թթու է, ապա կարող եք շաքարավազ ավելացնել։
- Զանգվածն անցկացնում ենք քամիչով, ապա ժելատինը լցնում ենք 100 մլ ջրի մեջ ու պատրաստում՝ ըստ փաթեթի վրա նշված ցուցումների։ Ժելատինը տաքացնում ենք, որպեսզի լուծվի և թողնում ենք, որ հանգստանա։ Ժելատինի զանգվածը լցնում ենք ազնվամորու զանգվածի վրա։
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա զանգվածի մի մասը լցնում ենք ու 10 րոպե թողնում սառնարանում, որից հետո լցնում ենք մյուս մասն ու դնում սառնարանի մեջ, որպեսզի ամբողջովին սառչի։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար կաթը, շաքարավազը, վանիլային շաքարը, օսլան լցնում ենք կաթսայի մեջ, լավ խառնում ենք ու դնում կրակի վրա։ Պետք է ստացվի պինդ զանգված։
- Սերուցքը հարում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի, ապա մաս-մաս ավելացնում ենք եփովի կրեմն ու կոկոսի քերուկը և շարունակում ենք հարել։ Ժելատինը լցնում ենք 100 մլ ջրի մեջ ու պատրաստում՝ ըստ փաթեթի վրա նշված ցուցումների։ Ժելատինը տաքացնում ենք, որպեսզի լուծվի և թողնում ենք, որ հանգստանա։ Ժելատինի զանգվածը լցնում ենք սերուցքի վրա և կրկին հարում ենք։
- Ստացված խմորաշերտը դնում ենք ձևամանի մեջ։
- Պատում ենք կրեմային շերտով ու 20 րոպե թողնում սառնարանում։
- Դնում ենք ազնվամորիով միջուկը, որն անելն այնքան էլ դժվար չէ։ Ընդամենը հեռացնում ենք պերգամենտը։
- Վերին շերտը պատում ենք կրեմով և 2-3 ժամ թողնում ենք սառնարանում, որ սառչի։
- Տորթը հանում ենք ձևամանից, կողային հատվածները ևս պատում ենք կրեմով, որից հետո զարդարում ենք կոկոսի քերուկով։
Ձմռանը ևս կարելի է պատրաստել տորթ հատապտուղներով։ Եթե ունեք սառեցրած ազնվամորի, ապա կարող եք պատրաստել այսպիսի համեղ ու գեղեցիկ տորթ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: