- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Տորթ «Էլիզաբեթ»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 150-200 գր
- ալյուր - 200 գր
- վանիլին - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- ձվի դեղնուց - 2 հատ
- խտացրած կաթ - 300 գր
- կարագ - 300 գր
- ջուր - 50 մլ
Քայլերի հաջորդականություն
- 4 ձվի սպիտակուցները հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով նաև շաքարավազը։
- Ապա հարում ենք դեղնուցներն ու աստիճանաբար ավելացնում սպիտակուցային զանգվածին։
- Ալյուրն ու վանիլինն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք սպիտակուցային զանգվածին ու զգուշորեն խառնում ենք։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 25 րոպե թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո խմորը հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի ձևամանի մեջ, ապա՝ 4-5 ժամ ճաղերի վրա։ Սառած բիսկվիթը զգուշորեն բաժանում ենք երեք հավասար խմորաշերտերի։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար երկու ձվի դեղնուցները խառնում ենք ջրի հետ ու թեթև հարում ենք։ Ապա ավելացնում ենք խտացրած կաթն ու դնում ենք կրակի վրա։ Կրեմը եփում ենք այնքան մինչև պնդանա։ Կարագը հարում ենք, ավելացնում ենք եփած կրեմային զանգվածին ու հարում ենք։
- Տորթն ամբողջովին պատում ենք կրեմով ու պահում ենք սառնարանում։
- Մատուցելուց առաջ զարդարում ենք ըստ ցանկության։
Տորթը շատ գեղեցիկ է լինում հատկապես շոկոլադե կոճակներով զարդարելու դեպքում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: