- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Հայկական քյուֆթա
Բաղադրիչներ
- միս տավարի - 1 կգ
- սոխ - 2 գլուխ
- ձու - 1 հատ
- ալյուր - 2 ճ/գ
- կոնյակ - 2 ճ/գ
- ջուր - 3/4 բաժակ
- Կարագ - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Թարմ միսը 5-6 անգամ անցկացնում ենք մսաղացով, ապա ընթացքում ավելացնում ենք ջուրը, որից հետո լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, ալյուրը, մանրացրած սոխը, կոնյակը և համեմում ենք աղով ու պղպեղով։
- Ստացված խառնուրդը մոտ 1 ժամ խառնում ենք (ծեծում ենք) ու վերածում միասեռ զանգվածի։
- Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք աղն ու դնում ենք կրակի վրա։ Ստացված զանգվածը բաժանում ենք 4 մասի, ձեռքերը թաթախում ենք ջրի մեջ ու փորձում ենք ստանալ գնդիկներ։
Երբ ջուրը սկսում է եռալ, մսագնդերը լցնում ենք կաթսայի մեջ։
- Եփում ենք 30 րոպե ու չենք մոռանում հեռացնել առաջացած փրփուրը։
- Համեղ քյուֆթան պատրաստ է։
Հանում ենք կաթսայից, կտրատում ենք ու մատուցում կարագով տաք վիճակում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Օգտագործվու՞մ է սովորական տավարի փափուկ միս։Քյուֆթայի միսը ծեծված չէ՞,աղալով ինչպես կստացվի իսկական քյուֆթա
Սիրելի Լուիզա, տավարի միսն անցկացնում ենք մսաղացով, ապա մոտ 1 ժամ խառնում, այսինքն՝ ծեծում ենք: 🙂